Նոր ծրագիր՝ արցախցի տեղահանված ձեռնարկատերերին աջակցելու համար

17/05/2025

Նոր ծրագիր՝ արցախցի տեղահանված ձեռնարկատերերին աջակցելու համար

Մեկնարկել է Արցախ Միության կողմից և Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Արցախյան տեղահանված գերփոքր ու փոքր ձեռնարկատերերի (ձեռնարկությունների) քարտեզագրում, իրազեկում և կարողությունների զարգացում» ծրագիրը:

📍Ծրագրի նպատակն է՝ աջակցել ՀՀ-ում գործող արցախյան գերփոքր ու փոքր ձեռնարկություններին՝ բարելավելով նրանց տնտեսական կայունությունն ու մրցունակությունը:


📌 Ծրագրի շրջանակում նախատեսվում է`

  1. Արցախյան ձեռնարկությունների կարիքների գնահատում և տվյալների շտեմարանի ձևավորում,     

  2. Կարիքահեն վերապատրաստումներ՝ բիզնես կառավարման թեմաներով,

  3. Անհատական բիզնես խորհրդատվություն և մենթորություն,

  4. Ամբողջական փաթեթով աջակցություն կստանան միայն 30 շահառուներ, որոնցից լավագույն 5-ը՝ նաև դրամաշնորհ:

  5. Բոլոր այն ձեռնարկությունները, որոնք կդիմեն ծրագրին ու կընդգրկվեն տվյալների շտեմարանում, պարբերաբար կստանան տեղեկատվություն շուկաների հասանելիության աճի և գործարար կապերի ընդլայնման  հնարավորությունների վերաբերյալ։

👥 Ովքե՞ր կարող են դիմել ծրագրին. Արցախից տեղահանված այն անձինք, որոնք`   

  1. Այս պահին ՀՀ-ում իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն,

  2. Ունեն մինչև 20 աշխատակից,

  3. Միջին ամսական շրջանառությունը չի գերազանցում 12․5 միլիոն դրամը, 📅

❗️Դիմելու վերջնաժամկետը՝  հունիսի 30

📅 Ծրագրի տևողությունը՝ 2025թ․մայիսից մինչև 2026թ․ հունվար։

💡 Եթե Դուք Արցախից տեղահանված ձեռնարկատեր եք և ցանկանում եք ներգրավվել ծրագրում, կարող եք լրացնել հայտադիմումը հետևյալ հղմամբ:

📞 Հարցերի դեպքում կարող եք գրել info@artsakhunion.org էլ հասցեին, մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգել հետևյալ հեռախոսահամարով՝ 095-22-59-11: