Արցախ Միության անդամակցության հայտ

Հարգելի՛ այցելու,

Եթե Դուք ցանկանում եք անդամակցել «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» հասարակական կազմակերպությանը )հակիրճ՝ Արցախ Միություն), ապա կխնդրեինք լրացնել ստորև տրված հայտաձևը: Երեք շաբաթվա ընթացքում, երբ ներդրված լինեն անհրաժեշտ տեխնիկական մեխանիզմները, մենք կապ կհաստատենք Ձեզ հետ՝ մեր հաջորդ քայլերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններով:

Ֆիզիկական անձինք և իրավաբանական անձինք (հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները) կարող են անդամակցել Արցախ Միությանը՝ անկախ քաղաքացիության կամ գրանցման երկրից: Ոչ անդամները կարող են ամեն դեպքում այլ կերպ աջակցել Կազմակերպության գործունեությանը կամ հաստատել գործընկերային հարաբերություններ, ինչի համար անհրաժեշտ է կապվել մեզ հետ «Կապ» բաժնի միջոցով:

Արցախ Միության անդամները հնարավորություն են ստանալու մասնակցել որոշումների կայացմանը, ներգրավվել տարբեր ծրագրերում և պարբերաբար ստանալ որոշակի նյութեր ու տեղեկություններ: Անդամակցությունն անվճար է, սակայն մենք երախտապարտ կլինենք ֆինանսական նվիրատվությունների համար, ինչը կարող եք կատարել այցելելով այս էջը:

Տրամադրված տվյալները կպահպանվեն գաղտնի կերպով և կօգտագործվեն բացառապես «Արցախ միության» նպատակների համար՝ ՀՀ օրենսդրությանն ու Կազմակերպության Կանոնադրությանը համապատասխան:

5 Խնդրում ենք նշել, թե ինչու եք ցանկանում անդամակցել Արցախ Միությանը և ինչ ակնկալիքներ ունեք Կազմակերպությունից *

5 .1 Խնդրում ենք նշել, թե որքան ժամանակ եք պատրաստ տրամադրել Արցախ Միության աշխատանքներին:

5 .2 Խնդրում ենք նշել, թե ստորև տրված աշխատանքային խմբերից որոնցում եք պատկերացնում Ձեր ներգրավվածությունը՝ ցանկության դեպքում նշելով մեկից ավելի տարբերակներ: Իսկ ներկայացված աշխատանքային խմբերի գործառույթներին կարող եք ծանոթանալ այստեղ:

6 Լրացուցիչ մեկնաբանություններ կամ Ձեր մասին այլ տեղեկություններ, եթե դրանց տրամադրման կարիք եք տեսնում

Սույնով հաստատում եմ, որ ծանոթացել եմ Արցախ Միության կանոնադրությանը և ընդունում եմ դրանում ներկայացված նպատակներն ու կարգավորումները: *

Սույնով համաձայն եմ Գաղտնիության քաղաքականությանը ու Օգտագործման պայմաններին և Արցախ Միության նպատակների իրականացման համար Կազմակերպությանը տալիս եմ համաձայնությունս իմ անձնական տվյալների մշակման և պահպանման համար:*