Օգտագործման պայմաններ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Սույն Օգտագործման պայմանները կարգավորում են «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միության» (այսուհետ՝ Արցախ Միություն կամ Մենք) https://artsakhunion.org/ կայքի (այսուհետ՝ Կայք) օգտագործման պայմանները:

Օգտագործելով Կայքը՝ Դուք համաձայնություն եք տալիս ստորև ներկայացված Օգտագործման պայմաններին ու Գաղտնիության քաղաքականությանը .

1. ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ

Օգտագործման պայմանների որևէ դրույթի անվավեր կամ առոչինչ ճանաչումը չի հանգեցնում մնացած դրույթների անվավերության։

Օգտագործման պայմաններով չկարգավորված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Օգտագործման պայմանները սահմանված են հայերեն, սակայն կարող են թարգմանվել և հրապարակվել նաև այլ լեզուներով։ Հայերեն և այլ լեզվով տարբերակների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:

Ենթագրերը և վերնագրերը ներկայացված են միայն հարմարության համար և չպետք է սահմանեն կամ սահմանափակեն Օգտագործման պայմանների կամ դրա որևէ դրույթի կիրառելիության շրջանակը, նպատակը, կառուցվածքը կամ մեկնաբանումը, կամ ազդել դրանց վրա։

«Ներառել», «ներառում է», «ներառյալ» բառերը և դրանց բոլոր ձևերն ու ածանցյալները նշանակում են ներառյալ, բայց դրանով չսահմանափակված։

Եզակի թվով օգտագործմամբ բառերը ներառում են նաև հոգնակի թվով հարաբերական բառեր և հակառակը։

3. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅՈՒՆ

Դուք հավաստում եք, որ Կայքի օգտագործման արդյունքում տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են: Դուք պատասխանատվություն եք կրում Ձեր կողմից մուտքագրված տվյալների բովանդակության համար։ Հետևաբար, Մենք որևէ պատասխանատվություն չենք ստանձնում դրանց ճշգրտության և արդիականության համար։

4. ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Արցախ Միության անդամակցության հայտ ներկայացնելու միջոցով Դուք մեզ եք տրամադրում որոշակի տեղեկություններ՝ համաձայնություն տալով դրանց օգտագործման վերաբերյալ: Մենք, ըստ կարիքի, կարող ենք լրացուցիչ տեղեկություններ հայցել Ձեզնից՝ անդամակցության հայտի քննարկման ընթացքում: Մեկամսյա ժամկետում հայտի քննարկումից հետո Դուք կստանաք հաստատող կամ մերժող նամակ: Հաստատող նամակը համարվում է Մեր և Ձեր միջև կնքված պայմանագիր, իսկ Օգտագործման պայմաններն ու Գաղտնիության քաղաքականությունը համարվում են այդ պայմանագրի անբաժանելի մաս:

Անդամների իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են Մեր Կանոնադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ, իսկ մեր գործունեության մեջ անդամների լրացուցիչ ներգրավման ձևերը կարող են առաջարկվել ու որոշվել երկուստեք:

5. ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Կայքում կատարված Ձեր նվիրաբերությունը համարվում է ընդունված, եթե Ձեր էլեկտրոնային փոստին Մեր կողմից ուղարկվում է նվիրաբերությունը հաստատող նամակ, որում նշված են նվիրաբերության բոլոր մանրամասները, ներառյալ՝ նվիրաբերողի անունը և ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, նվիրաբերված գումարի չափը, ինչպես նաև այլ տվյալներ: Այդ նամակը համարվում է Մեր և Ձեր միջև կնքված պայմանագիր, իսկ Օգտագործման պայմաններն ու Գաղտնիության քաղաքականությունը համարվում են այդ պայմանագրի անբաժանելի մաս: Այդ պահից նվիրաբերությունը համարվում է կատարված:

Նվիրաբերության կատարումից սկսած՝ Ձեր նվիրաբերած գումարն անցնում է Արցախ Միության տնօրինության տակ և համարվում է նրա սեփականություն

Եթե նվիրաբերությունը կատարվում է երրորդ կողմի միջոցով, ապա նվիրաբերության հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են տվյալ կողմի կարգավորումները:

6. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կայքի ողջ բովանդակությունը համարվում է Արցախ Միության մտավոր սեփականությունը։ Կայքում զետեղված տեքստերը, տվյալները, տարբերանշանները, պատկերները և այլ տեղեկությունները չեն կարող առանց Մեր համաձայնության կամ թույլտվության պատճենվել, փոխանցվել, փոփոխվել, վերարտադրվել կամ որևէ այլ կերպ մշակվել որևէ առևտրային կամ ոչ անձնական նպատակներով։ Կայքում զետեղված տեղեկություններն օգտագործելու համար կարող եք կապ հաստատել Մեզ հետ «Կապ» բաժնում նշված հաղորդակցության միջոցներով։

7. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ԵՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը առ այն, որ Մենք հավաքենք, պահպանենք, մշակենք և (կամ) օգտագործենք Ձեր անձնական տվյալները՝ Արցախ Միության գործունեության ապահովման ու Կայքի բարելավման նպատակով՝ Գաղտնիության քաղաքականությանը և ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Օգտագործման պայմաններով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե նման ոչ պատշաճ կատարումը հանդիսացել է այնպիսի հանգամանքների հետևանքով, որոնք այդ Կողմի ողջամիտ վերահսկողությունից դուրս են: Այդպիսի հանգամանքներ կարող են լինել արտաքին արտակարգ իրադարձությունները, Կողմի պարտավորությունների կատարման վրա անմիջապես ազդեցություն ունեցող կարգավորիչ փոփոխությունները, որոնք վրա են հասել անկախ այդ Կողմի կամքից (հրդեհներ, երկրաշարժներ, ջրհեղեղներ, համաճարակներ, դժբախտ պատահարներ, պայթյուններ, զանգվածային գործադուլներ կամ անկարգություններ, քաղաքացիական բնակչության հուզումներ, թշնամական ուժերի գործողություններ, պատերազմներ, դիվերսիաներ կամ ահաբեկչություններ, ինչպես նաև բոլոր մակարդակների վարչական մարմինների որոշումներ կամ դատական ատյանների ակտեր), ինչպես նաև մյուս բոլոր իրադարձությունները և հանգամանքները, որոնք Օրենքով սահմանված կարգով կճանաչվեն կիրառելի և կհայտարարվեն անհաղթահարելի ուժի հանգամանքներ:

9. ԿԱՅՔԻ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՒ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արցախ Միությունն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի և առանց նախնական ծանուցման փոփոխություններ կատարել Օգտագործման պայմանների, Գաղտնիության քաղաքականության, ինչպես նաև Կայքի բովանդակության մեջ, մասնավորապես՝ փոփոխել, ավելացնել կամ հեռացնել պարամետրեր, բովանդակություն, կառուցվածք, ավելացնել նոր գործառույթներ։

Յուրաքանչյուր առանձին դեպքում ուժի մեջ են և կիրառելի են Օգտագործման պայմանների և Գաղտնիության քաղաքականության այն տարբերակները, որոնք հրապարակված են Ձեր կողմից Կայքի այցելության պահին։։

10. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆԱՄԱԿՆԵՐ ԵՒ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք կապ հաստատել Մեզ հետ, ներառյալ՝ ուղարկել նամակ, հաղորդագրություն, ծանուցում, համաձայնություն, հաստատում կամ այլ տեղեկություն՝ Կայք այցելելու կամ Մեր էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային նամակ ուղարկելու միջոցով։

Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք էլեկտրոնային նամակներ կամ բջջային հեռախոսին տեքստային հաղորդագրություններ ուղարկելով կամ զանգահարելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Դուք սույնով Ձեր համաձայնությունն եք տալիս ստանալու Մեր էլեկտրոնային հաղորդագրությունները, որոնցից կարող եք հրաժարվել կամ փոփոխել պայմանները ցանկացած պահի՝ կա՛մ էլեկտրոնային նամակում առկա համապատասխան կոճակի միջոցով, կա՛մ կապվելով Մեզ հետ՝ «Կապ» բաժնում ներկայացված միջոցներով: