Գաղտնիության քաղաքականություն

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միությունը» (այսուհետ՝ Արցախ Միություն) հնարավորինս կատարում է հարգելու և պաշտպանելու իր անդամների, օգտատերերի, բարերարների ու այցելուների անձնական տվյալների գաղտնիությունը: Սույն Գաղտնիության քաղաքականությունը կարգավորում է Արցախ Միությանhttps://artsakhunion.org/կայքի (այսուհետ՝ Կայք) կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործումը:Արցախ Միությունը վարում է Կայքը ստորև ներկայացված Գաղտնիության քաղաքականության համաձայն: Օգտագործելով Կայքը՝ Դուք համաձայնություն եք տալիս Մեր Գաղտնիության քաղաքականության պայմաններին:

Գաղտնիության քաղաքականությամբ չկարգավորված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գաղտնիության քաղաքականությունը սահմանված է հայերեն, սակայն կարող է թարգմանվել և հրապարակվել նաև այլ լեզուներով։ Հայերեն և այլ լեզվով տարբերակների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:

1. ՈՎՔԵ՞Ր ԵՆՔ ՄԵՆՔ (ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂ)

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն»-ը (Արցախ Միություն) հանդիսանում է սույն Գաղտնիության քաղաքականությամբ նկարագրված անձնական տվյալների վերահսկողը։ Դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ.

3 Հակոբ Հակոբյան, Երևան 0033, Հայաստան

Էլ. փոստ. info@artsakhunion.org

2. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող առանց Ձեր համաձայնության տրամադրվել որևէ երրորդ կողմի՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

3. Ի՞ՆՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆՔ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

Դուք կարող եք օգտվել Կայքից՝ առանց անձնական տվյալների տրամադրման: Կայքի պարզ դիտման ընթացքում Մենք չենք պահանջում գրանցում կամ անձնական էջի ստեղծում, և չենք հսկում կամ հավաքագրում Ձեր անձը նույնականացնող որևէ տեղեկություն։ Այնուամենայնիվ, եթե Դուք ընտրում եք անդամակցելու, նվիրաբերություն կատարելու, բաժանորդագրվելու կամ մեզ հետ կապ հաստատելու գործառույթներից մեկը, մենք հավաքագրում ենք Ձեր տրամադրած տեղեկությունները, այդ թվում.

  • Անդամակցության հայտեր. Ձեր կարգավիճակը, անուն-ազգանունը, ծննդյան տարեթիվը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, բնակության երկիրը/տարածաշրջանը և անդամակցության հայտում պահանջվող այլ տեղեկություններ։
  • Բաժանորդագրություններ. Ձեր անուն-ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը։
  • Նվիրաբերություններ. Ձեր անուն-ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, երկիրը/տարածաշրջանը և վճարման տվյալները, որոնք մեր անունից մշակում է վճարային համակարգի մատակարարը։
  • Ուղղակի կապ. ցանկացած տեղեկություն, որը Դուք ընտրում եք ներառել՝ մեզ էլեկտրոնային նամակ ուղարկելիս կամ զանգահարելիս։
  • Ավտոմատ կերպով՝ քուքիների միջոցով. Ձեր այցի վերաբերյալ տեխնիկական տեղեկություններ, ինչպես նկարագրված է ստորև՝ Քուքիների բաժնում։

4. ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Մենք հավաքագրում ենք Ձեր անձնական տեղեկությունները Կայքի օգտագործումը հարմարավետ և ապահով դարձնելու նպատակով: Սույնով Դուք համաձայնում եք, որ Մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները բացառապես հետևյալ նպատակներով՝

6. ՈՒՄ ՀԵՏ ԵՆՔ ԿԻՍՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Մենք չենք վաճառում Ձեր անձնական տվյալները։ Անհրաժեշտության դեպքում՝ վերը նշված նպատակների համար, մենք կարող ենք դրանք կիսել հետևյալ կատեգորիայի ստացողների հետ.

  • Մեր կայքի հոսթինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների մատակարարներ։
  • Էլեկտրոնային նամակների առաքման և փոստային ցուցակների մատակարար(ներ)՝ Ձեր բաժանորդագրված լրատուն և հաղորդագրություններն ուղարկելու համար։
  • Վճարային համակարգի մատակարար(ներ)՝ Կայքի միջոցով կատարված նվիրաբերությունները մշակելու համար։
  • Կայքում ներդրված անվտանգության և ստուգման գործիքների մատակարարներ (օրինակ՝ Google reCAPTCHA), որոնք կարող են մշակել սահմանափակ տեխնիկական տվյալներ՝ Կայքը չարաշահումից պաշտպանելու համար։
  • Պետական մարմիններ՝ երբ բացահայտումը պահանջվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

Մենք մեր մատակարարներից պահանջում ենք պաշտպանել Ձեր տվյալները և մշակել դրանք միայն մեր հանձնարարությամբ։

7. ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Մենք պահում ենք Ձեր անձնական տվյալները միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այն նպատակի համար, որի համար դրանք հավաքագրվել են, եթե օրենքով նախատեսված չէ ավելի երկար ժամկետ։

  • Անդամակցության տվյալները պահվում են Ձեր անդամակցության ողջ ընթացքում և ողջամիտ ժամանակահատվածում դրանից հետո՝ մեր կազմակերպչական գրառումները վարելու համար։
  • Բաժանորդների տվյալները պահվում են մինչև բաժանորդագրությունից հրաժարվելը կամ համաձայնության հետկանչը։
  • Նվիրաբերությունների և հարակից ֆինանսական գրառումները պահվում են Հայաստանի Հանրապետության հաշվապահական և հարկային օրենսդրությամբ պահանջվող ժամկետով։

Երբ այլևս կարիք չկա Ձեր անձնական տվյալներին, մենք ջնջում կամ անանունացնում ենք դրանք։

8. ՔՈՒՔԻՆԵՐ

Կայքը Ձեզնից հավաքում է որոշ տվյալներ և Ձեր կողմից մեր Կայքից օգտվելուն հետևում տեղեկատվության ստացման և դրան հետևելու համար նախատեսված հատուկ ավտոմատացված տեխնոլոգիաների միջոցով, ինչպիսիք են քուքիները:

Վերոնշյալ տեխնոլոգիական միջոցները հնարավորություն են տալիս հետևել, թե որքան մարդ է օգտվում Կայքից, այդուհանդերձ Ձեր ինքնությունը նման գործողությունների հետևանքով չի բացահայտվում: Դրանց միջոցով հնարավոր է գրանցել Ձեր սարքավորման տեղակայվածությունը՝ համացանցում համակարգի կառավարման և առաջացած խնդիրների լուծման նպատակով, և գրանցել ընդհանուր տեղեկություններ: Քուքին փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր սարքավորման կոշտ սկավառակի վրա, երբ Դուք այցելում եք Կայք: Մենք չենք օգտագործում քուքիները անձնական տեղեկատվություն հավաքելու համար, այլ բացառապես Կայքի միջոցով նվիրաբերությունների կատարման շարժին հետևելու համար:

Շատ դիտարկիչներ ունեն քուքիներն անջատելու կամ արգելափակելու հնարավորություն, սակայն, այցելելով Կայք՝ առանց դրանք անջատելու, Դուք հնարավորություն կտաք բարելավելու Կայքի հարմարավետությունը: Եթե Դուք ապակտիվացնում եք քուքիները Ձեր դիտարկիչի ծրագրային ապահովման վրա, ապա Դուք կարող եք շարունակել այցելել Կայք, սակայն, հնարավոր է որոշակի գործառույթների՝ նույն ծավալով օգտագործման անհնարինություն, ինչպես նաև Ձեր այցելությունը Կայք կարող է լինել պակաս հարմարավետ։

9. ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Դուք կարող եք ցանկացած պահի դիմել Արցախ Միություն՝ Մեզ մոտ առկա Ձեր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու, դրանք ոչնչացնելու, մշակումը սահմանափակելու կամ դրանցում փոփոխություն կամ ուղղում կատարելու դիմումով։

Նշված իրավունքները իրացնելու նպատակով, կամ եթե ունեք որևէ բողոք Արցախ Միության կողմից Ձեր անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման առնչությամբ, Դուք կարող եք Ձեր բողոքը ներկայացնել՝«Կապ»բաժնում նշված կոնտակտային տվյալների միջոցով:

Ինչպես նաև, Դուք կարող եք սահմանափակել այն եղանակները, որոնցով մենք կապ ենք հաստատում Ձեզ հետ և օգտագործում Ձեր տվյալները, հետևյալ եղանակներով՝

  • հրաժարվել էլեկտրոնային նամակներ ստանալուց՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելովinfo@artsakhunion.orgէլեկտրոնային փոստի հասցեին կամ հետևելով Մեր կողմից Ձեզ ուղարկված էլեկտրոնային հաղորդագրության մեջ ներառված հրահանգներին՝ ապաբաժանորդագրման վերաբերյալ.
  • հրաժարվել Արցախ Միությունից հեռախոսազանգեր կամ փոստային առաքանիներ ստանալուց՝ ցանկացած պահի կապ հաստատելով մեզ հետ«Կապ»բաժնում նշված կոնտակտային տվյալների միջոցով:

Մասնավորապես, կիրառելի օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան, Դուք իրավունք ունեք.

  • Ստանալ Ձեր մասին մեզ մոտ պահվող անձնական տվյալները («մատչելիության իրավունք»)։
  • Պահանջել ոչ ճշգրիտ կամ թերի տվյալների ուղղում («ուղղման իրավունք»)։
  • Պահանջել Ձեր տվյալների ջնջում («մոռացվելու իրավունք»)։
  • Պահանջել Ձեր տվյալների մշակման սահմանափակում։
  • Առարկել Ձեր տվյալների մշակման դեմ, այդ թվում՝ ուղղակի մարքեթինգի նպատակով։
  • Պահանջել Ձեր տվյալների պատճենը փոխանցելի, մեքենայաընթեռնելի ձևաչափով («տվյալների փոխանցելիության իրավունք»)՝ կիրառելիության դեպքում։
  • Ցանկացած պահի հետ կանչել Ձեր համաձայնությունը, եթե մշակումը հիմնված է համաձայնության վրա, առանց դա ազդելու մինչ այդ իրականացված մշակման օրինականության վրա։

Այս իրավունքներից որևէ մեկը կիրառելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ վերևում՝ «Ովքե՞ր ենք մենք» բաժնում նշված տվյալներով։ Եթե Դուք դժգոհ եք մեր պատասխանից, Դուք իրավունք ունեք բողոք ներկայացնել իրավասու անձնական տվյալների պաշտպանության մարմնին՝ Հայաստանում՝ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը, կամ, եթե գտնվում եք ԵՄ/ԵՏՀ-ում, Ձեր բնակության երկրի տվյալների պաշտպանության մարմնին։

10. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ

Մեր որոշ մատակարարներ, օրինակ՝ Google-ը, որը տրամադրում է Կայքի որոշ հատվածներում օգտագործվող reCAPTCHA ստուգումը, կարող են մշակել տվյալները Հայաստանից դուրս, այդ թվում՝ Եվրոպական միությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նման դեպքերում մենք ողջամիտ քայլեր ենք ձեռնարկում ապահովելու համար, որ Ձեր տվյալները շարունակեն օգտվել պատշաճ պաշտպանությունից՝ կիրառելի օրենսդրությանը համապատասխան։

11. ԱՐՏԱՔԻՆ ՀՂՈՒՄՆԵՐ

Կայքը կարող է հղումներ պարունակել որևէ այլ կայքի, որոնք վարում է որևէ երրորդ կողմ։ Մենք որևէ ազդեցություն չունենք այդպիսի կայքերի բովանդակության, գործառույթների և այլնի վրա։ Մենք պատասխանատվություն չենք ստանձնում այդպիսի կայքերի բովանդակության կամ դրանք վարող անձանց գործողությունների համար։ Մենք պատասխանատվություն չենք կրում այն տեղեկությունների պաշտպանության և գաղտնիության համար, որոնք Դուք հաղորդում եք այլ կայքերի, որոնք չեն ղեկավարվում սույն Գաղտնիության քաղաքականությամբ:

12. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արցախ Միությունն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի և առանց նախնական ծանուցման փոփոխություններ կատարել սույն Գաղտնիության քաղաքականության մեջ։

Յուրաքանչյուր առանձին դեպքում ուժի մեջ են և կիրառելի է Գաղտնիության քաղաքականության այն տարբերակը, որը հրապարակված է Ձեր կողմից Կայքի այցելության պահին։

Խնդրում ենք պարբերաբար հետևել այս էջին՝ դրանում կատարվող փոփոխություններին ծանոթ լինելու համար:

Վերջին թարմացումը՝ 2026 թվականի օգոստոսի 17։