Միացե՛ք Փախստականների երևանյան խորհրդին.

19/09/2026

Միացե՛ք Փախստականների երևանյան խորհրդին.

Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում մեկնարկում է Երևանում գործող փախստականների համայնքային խորհրդի երկրորդ տարվա անդամության հայտադիմումների ընդունելություն։

Երևանում ձևավորվող համայնքային խորհուրդը հյուրընկալվում է Արցախ Միության կողմից, և այդ խորհրդին կարող են անդամակցել ինչպես Երևանում, այնպես էլ հարակից մարզերում (մասնավորապես՝ Արարատ, Արմավիր, Կոտայք և Արագածոտն) բնակվող տեղահանվածները։

Եթե Դուք՝
▪️Արցախից տեղահանված անձ եք,
▪️մոտիվացված եք ներկայացնելու Ձեր համայնքը և բարձրաձայնելու առկա խնդիրները,
▪️նախաձեռնող եք և պատրաստ՝ ակտիվ մասնակցության,
▪️պատրաստ եք ներգրավվել համայնքային խորհրդի պարբերական հանդիպումներին, դասընթացներին և առաջարկվող հնարավորություններին 1 տարի շարունակ ԿԱՄԱՎՈՐ հիմունքներով,

ապա կարող եք միանալ Երևանում ձևավորվող համայնքային խորհրդին՝ լրացնելով ստորև ներկայացված հայտադիմումը՝
https://docs.google.com/.../1FAIpQLScbKn3LTfwLH7.../viewform

Դիմելու վերջնաժամկետն է՝ 2026 թ․ սեպտեմբերի 13-ը։
Հավելյալ պարզաբանումների համար՝ գրեք մեր էջին։