Ծրագրեր
Բոլորը
Ընթացիկ
Նախատեսված
Ավարտված
«Արցախում ադրբեջանական հանցագործությունների փաստաթղթավորում և քարտեզագրում»
Հիմնվելով միջազգային իրավունքի ու մասնագիտական ստանդարտների վրա՝ ծրագրի նպատակն է համակարգված կերպով հավաքագրել, նույնականացնել, վերլուծել և քարտեզագրել Արցախում Ադրբեջանի կատարած հանցագործությունները։ Այն միտված է ստեղծելու շտեմարան, որտեղ կարձանագրվեն անձանց, մշակութային ժառանգության, մասնավոր ու հանրային գույքի, ինչպես նաև շրջակա միջավայրի դեմ ուղղված իրավախախտումները։ Իրականացվող աշխատանքները ներառում են հանցագործությունների դասակարգում, տվյալների հավաքագրում՝ բաց աղբյուրների հետախուզության (OSINT) և վկաների հետ հարցազրույցների միջոցով։ Գործընթացը ներառում է նաև տվյալների նույնականացում, պաշտպանություն և աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) հիման վրա ինտերակտիվ քարտեզի մշակում։Արցախի բնակչությունը, ինչպես նաև նյութական ու հոգևոր ժառանգությունը տևականորեն դարձել են և շարունակում են մնալ բազմաթիվ հանցագործությունների և իրավախախտումների թիրախ։ Այս նախաձեռնությունն ուղղված է նշված խնդիրների լուծմանը՝ հավաստի ապացույցները համակարգելով այնպիսի ձևաչափով, որը կծառայի որպես արժեքավոր ռեսուրս ուսանողների, հետազոտողների, լրագրողների, իրավապաշտպանների և այլ հետաքրքրված խմբերի համար։ Ավելին, այն ամուր հիմք կստեղծի միջազգային ատյաններում հնարավոր իրավական գործընթացներ սկսելու համար։Ծրագրի շրջանակներում ստեղծվող ինտերակտիվ շտեմարանն ու քարտեզը հասանելի կլինեն հանրությանը՝ ապահովելով հավաքագրված տվյալների արխիվացումն ու դրանց ազատ ուսումնասիրության հնարավորությունը։
50% $10000
Փախստականների Երևանյան խորհուրդ
Այս ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ՝ Փախստականների հարցերով էստոնական խորհրդի ենթադրամաշնորհի շրջանակներում:Ծրագիրը նպատակ ունի ստեղծել քաղաքացիական հասարակության ներկայացուցչական մարմին, որը Երևանում ու հարակից մի քանի մարզերում կմիավորի Արցախից (Լեռնային Ղարաբաղից) տեղահանված անձանց և կապահովի նրանց ձայնի լսելիությունը տեղական և պետական մակարդակներում: Խորհուրդը, որը բաղկացած է 22 անդամից, կծառայի որպես համայնքային պահանջների, կարիքների և լուծումների համախմբման հարթակ՝ ապահովելով փախստականների ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին:Ծրագիրը ներառում է Երևանյան համայնքային խորհրդի անդամների կարողությունների զարգացում, 6 թեմատիկ աշխատանքային խմբերի ստեղծում (կրթություն, սոցիալական հարցեր, մշակույթ, զբաղվածություն, իրազեկում, ինտեգրում): Խորհրդի անդամները կազմակերպում են ամսական նիստեր, հանրային քննարկումներ և փոքրածավալ համայնքային նախաձեռնությունների իրականացում՝ տեղահանված անձանց իրավունքների ու շահերի պաշտպանության նպատակով: Փախստականների հարցերով էստոնական խորհրդի ենթադրամաշնորի շրջանակներում երեք այլ համայնքային խորհուրդներ են գործում ՀՀ տարբեր մարզերում՝ տեղական կազմակերպությունների համակարգմամբ:
100% $56400
«Միջազգային իրավական գանգատների ներկայացում՝ արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով»
Այս ծրագիրը Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների խախտումների փաստագրման և իրավական պաշտպանության համապարփակ նախաձեռնություն է, որն իրականացվում է Արցախ Միության և գործընկեր կազմակերպությունների կողմից։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել բռնի տեղահանված արցախցիներին՝ համակարգված կերպով փաստագրելով մարդու իրավունքների խախտումները, հավաքագրելով և պահպանելով մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության դեմ ոտնձգությունները և հավաքված տեղեկությունները վերածելով իրավական գանգատների, որոնք ներկայացվում են հատկապես Մարդու Իրավունքների եվրոպական դատարան և ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների կոմիտե։Ծրագիրը վերաբերում է Արցախի ժողովրդի իրավունքների լայնածավալ խախտումներին՝ բռնի տեղահանում, գույքի ոչնչացում ու յուրացում, քաղաքացիական բնակիչների սպանություններ և մշակութային ժառանգության ավերում։ Համակարգված հարցազրույցների, իրավաբանական վերլուծության և փորձագիտական գնահատման միջոցով նախաձեռնությունը պահպանում է հավաքագրված ապացույցները և աջակցում է արցախցիներին՝ միջազգային դատարաններում իրենց իրավունքների երկարաժամկետ պաշտպանության գործում։
«Արցախյան տեղահանված գերփոքր ու փոքր ձեռնարկատերերի քարտեզագրում, իրազեկում և կարողությունների զարգացում»
Ծրագիրը համապարփակ աջակցության նախաձեռնություն էր, որն իրականացվել է «Արցախ Միության» կողմից՝ Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ 2026թ. հունվարին ծրագիրը բարեհաջող ավարտվել է՝ արձանագրելով զգալի արդյունքներ տեղահանված ձեռնարկատերերի տնտեսական կայունության ու կարողությունների զարգացման ուղղությամբ։Ծրագիրը նպատակաուղղված էր Արցախից բռնի տեղահանված և ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց մասնագիտական զարգացմանը և նրանց բիզնեսների մրցունակության բարձրացմանը։ Իրականացված աշխատանքները ներառել են կարիքների գնահատում, շտեմարանի ստեղծում, կրթական դասընթացներ, անհատական խորհրդատվություն և ֆինանսական աջակցություն։Արցախից բռնի տեղահանված բնակչության զգալի մասը կորցրել է իր բիզնեսը, գույքը և կենսապահովման միջոցները։ ՀՀ-ում գործունեություն մեկնարկած սուբյեկտները դեռևս բախվում են բազմաթիվ մարտահրավերների՝ նոր շուկայական միջավայրին հարմարվելու դժվարություններ, սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և գործարար կապերի պակաս։ Այս ծրագիրը հասցեագրել է նշված խնդիրները շահառուների որոշակի խմբի համար՝ տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ և նյութական հիմքեր հետագա զարգացման համար։Ծրագրի շրջանակներում ձևավորած Արցախյան բիզնեսների բաց շտեմարանը հասանելի է այստեղ, որտեղ շարունակաբար հնարավոր է ավելացնել նոր բիզնեսներ։
100% $38601
Քանակը էջում
10
1 - 4, Ընդամենը 4
