Բարի կամքի դեսպաններ
Բարի կամքի դեսպանները Արցախ Միության հանրային և ներկայացուցչական առանցքային ուժն են։ Միավորելով միջազգային և ազգային մակարդակներում ճանաչված քաղաքական, մշակութային, գիտական և հանրային գործիչների՝ այս ինստիտուտը նպատակ ունի միջազգային լայն համերաշխություն ձևավորել Արցախի ժողովրդի շուրջ։
Օգտագործելով իրենց բարձր հեղինակությունը, հանրային կշիռն ու գործընկերային լայն կապերը՝ դեսպանները կամավոր հանձնառությամբ առաջ են մղում արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության և անվտանգ վերադարձի օրակարգը՝ ապահովելով պայքարի հնչեղությունը միջազգային ամենաբարձր հարթակներում։

