Մեր թիմը

Ըստ Արցախ Միության Կանոնադրության՝ կառավարման մարմիններն են Ժողովը, Գործադիր խորհուրդը (գործադիր մարմինը), Նախագահն ու Վերստուգիչ հանձնաժողովը: Լրացուցիչ մարմիններից են Խորհրդատվական խորհուրդը և Բարի կամքի դեսպանները:

Գործադիր խորհուրդ

Գործադիր խորհուրդը Արցախ Միության կառավարման առանցքային մարմինն է։ Այն միավորվել է մեկ նպատակի շուրջ՝ անմնացորդ պաշտպանել արցախցիների հավաքական շահերն ու արժանապատվությունը՝ ճանապարհ հարթելով դեպի արդարության վերականգնում և անվտանգ վերադարձ։

Վերստուգիչ հանձնաժողովը

Վերստուգիչ հանձնաժողովը Արցախ Միության գործունեության վերահսկողության և հաշվետվողականության ապահովման առանցքային մարմինն է։ Այն հետևում է կառույցի ֆինանսական և գործառնական թափանցիկությանը՝ երաշխավորելով, որ Կազմակերպության ռեսուրսներն ու նախաձեռնություններն ուղղվում են բացառապես արցախցիների շահերի պաշտպանությանն ու կանոնադրությամբ սահմանված նպատակների անշեղ իրագործմանը։

Աշխատանքային խմբեր